Ոստիկանության Կումայրիի բաժին ներկայացած կինը հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 19-ին' ժամը 19.00-ի սահմաններում, իրենց տանը, վիճաբանության ժամանակ, ոմն Հայկ և Տիգրան ձեռքերով և ոտքերով հարվածել են իր սկեսրոջը' 1937թ. ծնված Արևհատ Մ.-ին' ոտքերի ու դեմքի մասում պատճառելով վնասվածքներ: Արևհատ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Հայկը 1990թ. ծնված Հայկ Զ.-ն է, իսկ Տիգրանը' 1972թ. ծնված Տիգրան Հ.-ն է: Կատարվում է քննություն: