Կայքերից մեկում տեղադրվել էր տեսանյութ, ուր դեղին գլխարկով անհայտ անձը վնասում էր Նախախորհրդարանի բարձրախոսը:

 


Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է անհայտ անձի ինքնությունը՝ 1987 թ. ծնված Նիկոլայ Ի.:

 


Բացատրական աշխատանքների շնորհիվ Նիկոլայ Ի.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն:

 


Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 


Կատարվում է հետաքննություն:

 


Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու նշված վայրում ծառայություն կատարող ոստիկանների գործողություններում ծառայողական բնույթի խախտումներ կան, թե ոչ: