Քիչ առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ավարտվել է ԱԻՄ կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիրահատությունը։ Վիրահատությունն ընթացել է բարեհաջող։

Հիշեցնենք, որ երեկ Տպագրիչների փողոցում նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ է կատարվել: Վերջինս գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, գիտակցությունը տեղն է, վիճակը՝ միջին ծանրության: