Արագ շախմատի Հայաստանի 2015 թվականի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Տաշքենդում անցկացվող միջազգային մրցաշարում:
Երկրորդ տուրում Պետրոսյանը խաղում էր սպիտակներով և առավելության հասավ Նոդրիբեկ Աբդուսատորովի նկատմամբ: Հաջորդ տուրում հայ շախմատիստը կխաղա Ալեքսեյ Բարսովի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Տաշքենդի այս մրցաշարն անցկացվում է արդեն 8-րդ անգամ' ի հիշատակ Գեորգի Ագզամովի: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 20 հազար ԱՄՆ դոլար, որից 4 հազար դոլարը կստանա հաղթողը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակցիները կստանան համապատասխանաբար 3 և 2 հազար դոլար: Մրցաշարին մասնակցում է 76 շախմատիստ: