Հնդկաստանի բժշկական ծառայություններն արդեն երկրորդ օրն անընդմեջ ախտորոշում են COVID-19 կորոնավիրուսի գրեթե 20 հազար դեպք: Այդ մասին հունիսի 29-ին հայտնել է The Guardian-ը:
Այսպես, անցած օրվա ընթացքում Հնդկաստանում գրանցել են վարակման դեպքերի աճ 19 հազար 459-ով, իսկ նախընթաց համանման ժամանակաշրջանում՝ 19 հազար 906-ով:
Այսպիսով, երկրում հիվանդության դեպքերի թիվը գերազանցել Է 540 հազարը, իսկ Հնդկաստանը վիրուսի տարածման գծով աշխարհում չորրորդ տեղում է հայտնվել ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Ռուսաստանից հետո: Մահվան ելքով դեպքերի թիվը վարակվածների շրջանում հասել է 16 հազար 504-ի:
Մինչդեռ փորձագետները երկյուղում են, որ շուտով Հնդկաստանի հիվանդանոցները կարող են դժվարություններ ունենալ հիվանդների հոսքի պատճառով: The Guardian-ը գրում է, որ մինչդեռ երկրի արևմուտքում գտնվող Մահարաշտրայի նահանգը, որտեղ գրանցվել է COVID-19-ի ամենաշատ դեպքերը, մեկուսացման մասնակի ռեժիմը երկարացրել է մինչև հուլիսի վերջը:
Նոր կանոնների համաձայն՝ բնակիչները կարող են խանութներ ու զբոսայգիներ այցելել բնակության վայրից 2 կիլոմետր շառավղով, բայց իշխանությունները բնակչությանը կոչ են արել առանց հատուկ կարիքի դուրս չգալ տներից: Անցած շաբաթ նաեւ հաղորդվել է, որ COVID-19-ի բռնկում է տեղի ունեցել Հնդկաստանի հյուսիս-արևելքի Ասամի նահանգում։