Շվեդիայի դատախազությունը մտադիր Է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին հարցաքննել Լոնդոնում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մարտի 13-ին մամուլի համար հրապարակված հաղորդագրության մեջ:
Ըստ առկա տեղեկատվության՝ դատախազ Մարիան Նյուն հարցում Է ուղարկել ավստրալացու փաստաբաններին՝ հարցաքննության անցկացման եւ ԴՆԹ-ի թեստի կապակցությամբ նրա համաձայնությունն ստանալու նպատակով: Գործի ընթացքը նա չի մեկնաբանում:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, մարտի 10-ին Շվեդիայի Գերագույն դատարանը Ջուլիան Ասանժի գործով վճիռ Է կայացրել այն մասին, որ դատախազությունը պետք Է պարզաբանում ներկայացնի հետաքննության հետագա վարման վերաբերյալ: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է համամասնականության (համաչափության) սկզբունքին, ըստ որի տարբեր կողմերի շահերը պետք Է կշռադատվեն, իսկ կիրառվող միջոցները՝ չգերազանցեն կոնկրետ գործում անհրաժեշտի սահմանները: