Եվրամիության խորհուրդը մինչեւ սեպտեմբեր պաշտոնապես երկարաձգել Է ՌԴ-ի 150 ֆիզիկական ու 37 իրավաբանական անձանց եւ Ուկրաինայում աշխարհազորայինների դեմ սահմանված պատժամիջոցների ժամկետը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Այդ մասին որոշումն ընդունվել Էր դեռ հունվարի 29-ին Եվրամիության 28 երկրների ԱԳ նախարարների նիստում:

 

«150 անձանց եւ 37 ընկերությունների ակտիվների սառեցման եւ մուտքի արգելման գործողությունը երկարացվել Է կես տարով՝ մինչեւ 2015 թվականի սեպտեմբերի 15-ը: Այդ որոշումն օրինական ուժ Է տալիս քաղաքական այն որոշմանը, որը հունվարի 29-ին ընդունվել Էր ԵՄ-ի Խորհրդում»,-նշում Է Խորհրդի մամուլի ծառայությունը:

 

Փետրվարի 16-ին ԵՄ-ի պաշտոնական հանդեսում հրապարակվել Էր այն անձանց ընդլայնված ցուցակը, որոնց նկատմամբ հասցեական պատժամիջոցներ են սահմանված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: