Ֆրանսիան մտադիր Է Ռուսաստանի համար նախատեսված «Միստրալ» տիպի ուղղաթիռակիրները հանձնել Եվրամիությանը, առաջինը պետք Է մատակարարվի արդեն մայիսին եւ վերաբազավորվի Ռիգայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Euobserver հրատարակությունը:
«Երկու ռազմանավերի այդ մատակարարումը պատմական քայլ Է ԵՄ-ի համատեղ պաշտպանական քաղաքականության ստեղծման գործում»,-գրել Է հրատարակությունը՝ հղում անելով ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ֆրանսիական կողմը դեռեւս չի հաստատել այդ տեղեկատվությունը: Մինչ այժմ Փարիզը նմանօրինակ պլանների մասին չի հայտարարել: