ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն այն կարծիքին Է, որ Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմակայանը հարմար վայր Է համատեղ ուսումնավարժական կենտրոնի տեղակայման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Վերշբոուն երկօրյա այցով Վրաստանում Է եղել հունվարի վերջին:

 

«Կարծում եմ, որ «Վազիանի»-ն ուժեղ թեկնածու Է համատեղ ուսումնավարժական կենտրոնի տեղակայման համար»,-ասված Է Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեին Վերշբոուի հասցեագրած պաշտոնական նամակում:

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հույս Է հայտնել, որ համատեղ կենտրոնի տեղակայման հարցի վերաբերյալ վերջնական որոշում կընդունվի մոտ ժամանակներս՝ դաշինքի փորձագետների հետ վրացական կողմի կոնսուլտացիաների արդյունքում:

 

Վրաստանում ուսումնավարժական կենտրոնի բացումը պլանավորված Է այն միջոցառումների փաթեթով, որոնք նպաստում են ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը: Կենտրոնում պատրաստություն են անցնելու ՆԱՏՕ-ի եւ դաշինքի գործընկեր երկրների զինծառայողները: