Ռուսաստանը Վրաստանի տարածքում վրաց-նատօյական ուսումնական կենտրոնի բացումը գնահատում Է որպես դաշինքի հերթական սադրիչ քայլը տարածաշրջանի իրադրության ապակայունացմանն ուղղված քաղաքականության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Մենք այդ քայլը գնահատում ենք որպես դաշինքի սադրիչ քաղաքականության շարունակություն, որն ուղղված Է իր աշխարհաքաղաքական ազդեցության ընդլայնմանը, ընդ որում՝ հաճախ դաշինքի գործընկեր երկրների ռեսուրսների օգտագործմամբ»,-օգոստոսի 27-ին Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Բացի այդ, Վրաստանում Հյուսիսատլանտյան դաշինքի նման ռազմական օբյեկտի տեղակայումը ապակայունացնող լուրջ գործոն կդառնա տարածաշրջանի անվտանգության համար»,-հավելել Է նա:
«Նրանք, ովքեր այս իրավիճակում շարունակում են Թբիլիսիին ակտիվորեն ներքաշել ՆԱՏՕ, պետք Է գիտակցեն իրենց պատասխանատվության չափը, անտարակույս, նկատի առնելով այն տխուր փորձը, որը տարածաշրջանում եղել Է 2008 թվականին»,-ասել Է Զախարովան:
ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ «Ռուսաստանն այսուհետեւ Էլ կատարելու Է իր դաշնակիցների՝ Հարավային Օսիայի Հանրապետության եւ Աբխազիայի Հանրապետության անվտանգության հուսալի ապահովման միջազգային պարտավորությունները»:
«Ընդսմին պատշաճ կերպով հաշվի կառնվեն նատոյա-վրացական համագործակցության զարգացման բոլոր նոր պահերը»,- ընգծել Է Զախարովան: