ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ դաշինքը կնպաստի Վրաստանի տարածքում ուսումնական կենտրոնի ստեղծմանը, որի աշխատանքներին կմասնակցեն հյուսիսատլանտյան բլոկի հրահանգիչները: Այս մասին հայտնել է «Корреспондент»-ը՝ հղում անելով կազմակերպության պաշտոնական կայքը:
«Մենք կուղարկենք մեր փորձագետներին խորհրդակցությունների համար այնպիսի հարցերի շուրջ, ինչպես ռազմական կրթությունը և ռազմական բարեփոխումները: Եվ մենք կնպաստենք Վրաստան-ՆԱՏՕ ուսումնական կենտրոնի շինարարությանը»,- հայտնել է Ստոլտենբերգը: