Ավետիսյանների իրավահաջորդները չեն հանդիպելու ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: «Ավետիսյանների իրավահաջորդների հետ քննարկումներից հետո մենք որոշեցինք, որ այդ հանդիպմանը գնան փաստաբաները:

 

 

Արդյունավետ իրավական քննարկման տեսանկյունից ճիշտ կլինի, որ այդ հանդիպմանը լինեն միայն փաստաբանները: Մեզ համար կարևոր է, որ տեղի ունենա ոչ թե ձևական հանդիպում, այլ քրեական գործի քննության արդյունավետությ անը նպաստող խորհրդակցություն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում' նշեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը: