Աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «Եգիպտոսի տնտեսության աջակցության և զարգացման» միջազգային համաժողովի բացմանը:

 

Միջոցառման ընթացքում քննարկվել են Եգիպտոսի և ընդհանրապես համաշխարհային տնտեսությունում առկա իրավիճակը, առաջիկայում հնարավոր զարգացումները, մարտահրավերները, խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակ ներն ու ուղիները:

 

 

Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: Միջոցառմանը ներկա էին մոտ հարյուր պետություններից նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարներ, պատասխանատուներ:

 

 

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի անունից համաժողովի մասնակիցների պատվին տրվել է պաշտոնական ընթրիք: