Վանուատուի մայրաքաղաքում «Փեմ» փոթորիկը ոչնչացրել է շենքերի ավելի քան 90 տոկոսը, հաղորդում է BBC-ն:
Կարմիր խաչի ներկայացուցիչները հայտնել են, որ տարերքը հողին է հավասարեցրել ամբողջական համայնքներ' երկրի որոշ շրջաններում:
Հաղորդվում է, որ զոհվել է 8-ից 44 մարդ: Սակայն, փրկարարների խոսքով' պայմանավորված նրանով, որ երկիրը բաղկացած է մեծ թվով կղզիներից, մտահոգություն կա, որ զոհերի թիվը զգալիորեն կաճի, երբ կհաջողվի կապ հաստատել բոլոր կղզիների հետ:
Հազարավոր մարդիկ տեղավորվել են ժամանակավոր ճամբարներում:
Քամու արագությունը հասել է 270 կմ/ժ:
Երկրի նախագահ Բալդվին Լոնսդեյլը նշել է, որ անհրաժեշտ է միջազգային հանրության օգնությունը' բնական աղետի հետևանքները հաղթահարելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Փեմ» փոթորիկը խլել է ավելի քան 40 մարդու կյանք: