ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում այս տարի կտեղադրվի Կոմիտաս վարդապետի արձանը: Սանկտ Պետերբուրգի կառավարության Քաղաքաշինության և ճարտարապետության հանձնաժողովի աշխատանքային խումբը քննարկել է Կոմիտասի արձանի մոդելը, որի հեղինակը քանդակագործ Բեյբությանն է:

 

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով saint-petersburg.ru կայքը, արձանը կտեղադրվի Հայկական գերեզմանոցից ոչ հեռու: Բեյբությանի նախագծով՝ անվանի արվեստագետի՝ երեք մետր բարձրությամբ արձանը կստեղծվի գրանիտից: Բոլոր թույլտվությունները ստանալուց հետո երգահանի արձանը նախատեսվում է տեղադրել 2015 թվականի հուլիսին։

 

 

Կոմիտասի հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանինն է՝ Սանկտ Պետերբուրգի Վասիլեûստրովսկի վարչական շրջանի աջակցությամբ։