Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի ուղեկցությամբ այցելել է Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոց: Վարչապետը շրջայց է կատարել ամրոցով, ծանոթացել նրա պատմությանը: Հովիկ Աբրահամյանը և Մաքսիմ Սոկոլովը ներկա են գտնվել կես օրի ավանդական համազարկին, որի արձակման պատիվը տրվել է Հովիկ Աբրահամյանին: ՀՀ կառավարության ղեկավարը նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, ներկա գտնվել զինվորական շքերթին:

 

Այնուհետև վարչապետ Աբրահամյանն այցելել է Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական Կամսկի այգի՝ ծաղկեպսակ դրել Կոմիտասի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ երգահանի հիշատակին: