Հոկտեմբերի 27-ին, Փարիզում' Երկրապահ կամավորականների միության' Ֆրանսիայի մասնաճյուղի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ գնացած նահատակների հիշատակի հարգման արարողություն:

 

Միջոցառման մասնակիցները' ԵԿՄ Ֆրանսիայի մասնաճյուղի անդամները' դրոշակակիրների և մի խումբ մեր հայրենակիցների ուղեկցությամբ, այցելել են Փարիզի կենտրոնում գտնվող Երևանյան պուրակ և ծաղիկներ դրել Կոմիտասի հուշարձանին: