Արցախում զոհված հայորդիների հիշատակի երթի հազարավոր մասնակիցները, վառվող ջահերը ձեռքերին, այսօր Գարեգին Նժդեհի հրապարակից ոտքով գնացին Եռաբլուր զինվորական պանթեոն:
Ամբողջ ճանապարհին կարդում էին նահատակների անունները։ Եռաբլուրի պանթեոնում երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը, որից հետո քահանաները հոգեհանգստյան կարգ մատուցեցին, ապա քաղաքացիները վառվող ջահերը դրեցին զոհերի շիրիմներին։