Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում մարտի 2-ին' ժամը 18:30-ին, տեղի կունենա մոմավառություն՝ նվիրված հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի հետևանքով զոհված զինծառայողներ Արտակ Սեդրակի Աղեկյանի և Հայկ Գրիգորի Բարոյանի հիշատակին: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, մոմավառությունը նախաձեռնել են տեղի երիտասարդական կառույցների ներկայացուցիչները:

 

 

Փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները թեև ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր, բայց ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը: