Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կազմակերպմամբ' սեպտեմբերի 6-ին' ժամը 12:30-ին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն և մոմավառություն՝ ի հիշատակ ՊԲ պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանին և Արման Վաչագանի Ստեփանյանին:

 

«Հոգեհանգստի արարողությունը կանցկացվի Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Եկե՛ք միասին մեր մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցենք մեր հերոսներին»,- գրված է տեղեկատվության մեջ:

 

Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում սեպտեմբերի 4-ին' ժամը 17:00-ի սահմաններում, մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը: