Միլիարդատեր Ռոբերտ Դարստը, որը մարտի 15-ին կալանավորվել Է սպանության կասկածանքով, խոստովանություն Է արել նախօրոք պատրաստված վավերագրական ֆիլմում, որի վերջին սերիան ցուցադրվել Է HBO կաբելային հեռուստաալիքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Ահա եւ ամենը: Քեզ բռնեցին: Ի՞նչ արեցի: Սպանեցի նրանց բոլորին»,- ասել Է Դարստը, որի խոսքը նախատեսված չի եղել հարցազրույցի համար, բայց նկարահանվել Է ֆիլմի ռեժիսորի կողմից եւ հեռարձակվել եթեր: Երկար տարիներ Դարստի մասին լուրեր Էին շրջում, թե նա սպանել Է իր առաջին կնոջը, իր օգնականուհուն եւ հարեւանին:

 

Դարստի ընտանեկան կարողությունը գնահատվում Է 4 միլիարդ դոլար, որը ձեռք Է բերվել անշարժ գույքի բնագավառում:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Դարստը զանգվածային լրատվամիջոցների խիստ ուշադրության տակ Է հայտնվել 1980 թվականին իր կնոջ առեղծվածային անհետացումից հետո, որի հետ նա լարված հարաբերություններ ուներ: Նրան նաեւ քանիցս ձերբակալել են մարդկանց զոհվելու վերաբերյալ նոր հետաքննությունների առնչությամբ: Դարստի օգնականուհու մահվան գործով դատավարության ընթացքում մեղադրող կողմն ուղղակի ապացույցներ չի ունեցել:

 

2002 թվականին Դարստը գնդակահարել Է իր հարեւանին, իսկ այնուհետեւ անդամատել նրան: Փաստաբանների շնորհիվ, որոնք ապացուցել են, որ ամբաստանյալը գործել Է ինքնապաշտպանության նպատակով, միլիարդատերին հաջողվել Էր խուսափել երկարատեւ բանտարկությունից: