Նիգերական ահաբեկչական «Բոքո հարամ» կազմակերպության գրոհայիններն իրենց վերահսկողության տակ գտնվող Բամա քաղաքում տներ են հրկիզել, հաղորդում է Agence France-Presse-ը:

 

Հաղորդվում է, որ այդ կերպ իսլամիստները քաղաքի բնակիչներին հարկադրել են լքել իրենց տներն այն ժամանակ, երբ Նիգերիայի զինված ուժերն ուղևորվում են քաղաք՝ վերահսկողությունը վերականգնելու:

 

Ականատեսների վկայության համաձայն՝ բնակիչներից ոմանք հիվանդ են կամ այնքան ծեր, որ չեն կարող տներից ինքնուրույն դուրս գալ, և, հետևաբար, հնարավոր է, որ նրանք ողջ-ողջ այրվել են:

 

Քաղաքի հարյուրավոր բնակիչներ արդեն մեկնել են Բորնո նահանգի վարչական կենտրոն՝ Մայդուգուրի: