Երևանում մեկնարկում է Եվրամիության Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ նստաշրջանը։ Նստաշրջանի քառօրյա աշխատանքներին կմասնակցեն Արևելյան գործընկերության անդամ բոլոր երկրների պատվիրակությունները, բացի Ադրբեջանից:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, որ Երևանում նստաշրջանն անցկացնելու որոշումը վեհաժողովը կայացրել է՝ հաշվի չառնելով իրենց բողոքը, և այդ պատճառով իրենց պատվիրակությունը Երևան չի մեկնի:

 

Ադրբեջանական պատվիրակության ղեկավարի պնդմամբ՝ «Եվրանեսթ»-ը, ինչպես և միջազգային այլ կազմակերպություններ, «Հայաստանը պահում է իր հովանոցի տակ, ջանում է ապահովագրել նրան պատժամիջոցներից», իսկ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Երևանում նստաշրջան անցկացնելու որոշմամբ «իրեն դրսևորել է որպես նման զառանցագին պնդումների քարոզչության մեքենա»: