Րաֆֆի Հովհաննիսյանը Լոս Անջելեսից տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասվում է.

 

«Պատմական այս ողբերգական, դավադիր օրվա կնիքը շարունակում ենք կրել և տակավին նրա տեղապտույտից ազգովի չենք կարողանում դուրս գալ: Ես առայժմ գտնվում եմ ծնողներիս մոտ: Մեծ ցավ է պատճառում այն, ինչ կատարվել և հատկապես կատարվում է Հայաստանում, իսկ խոսքը միայն փաստացի իշխող կուսակցապետի խնդրած ոչ ֆորմալ ու ինքնանպատակ խորհրդակցությունների մասին չէ: Վտանգները շատ ավելին են՝ խորն ու ընդարձակ:

 

Երևան վերադառնալուն պես՝ հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ: Մինչ այդ, ամենայն բարիք եմ մաղթում Ձեզ՝ թանկագին համաքաղաքացիներ: Հավատք և Հայրենիք»: