ԱՄՆ-ն նորից հասել է պետպարտքի առավելագույն սահմանին. այն հասել է 18,1 տրիլիոն դոլարի: Այս մասին հաղորդում է CBS News-ը:

 

Անցյալ շաբաթ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեք Լյուն նամակ է հղել Կոնգրեսին՝ պարտքի հնարավոր սանդղակը բարձրացնելու խնդրանքով: Նա նշել է, որ ֆինանսների նախարարությունը պատրաստ է ձեռնարկել արտակարգ միջոցներ, որպեսզի կատարի իր ֆինանսական պարտավորությունները:

 

Լյուն ընդգծել է, որ պարտքի սահմանաչափի ավելացումը չի ենթադրում լրացուցիչ ծախսեր, այլ կծածկի արդեն արված ծախսերը: