MediaHub

 

Նոր ուսումնական տարվա մեկնարկին հաշված օրեր են մնացել, սակայն, սահմանամերձ Կիրանցում դեռ չգիտեն՝ ո՞ր դպրոց են հաճախելու աշակերտները։

 
 
 
 

Տնօրեն Վոլոդյա Բաբինյանը MediaHub-ին ասաց, որ այդ հարցը դեռ հունիսից շատ է քննարկվել ծնողների հետ, սակայն, մինչ օրս ընդհանուր հայտարարի չեն եկել։

 

«Ես այդ հարցը քննարկել եմ ու առայժմ ոչինչ չենք որոշել։ Հին դպրոցը  սահմանից ավելի հեռու է, քան նորը։ Հիմա ես միանձնյա ոչինչ չեմ որոշելու։ Ծնողները ոնց որոշեն՝ էդպես էլ կանենք»,- ասաց տնօրենը, ընդգծելով, որ նոր դպրոցի դեպքում էլ վտանգի ռիսկեր չի տեսնում, քանի որ սահմանազատումից հետո հենապատ է կառուցվել ու որևէ միջադեպ գյուղի ուղղությամբ չի եղել։

 
 
 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռ մայիսին էր անդրադարձել Կիրանցի դպրոցին, եթերում նշել, որ «եթե դպրոցից ադրբեջանցիների երևալու խնդիր է, կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել»: Բաբինյանը, սակայն, չպատասխանեց՝ արդյո՞ք  ծառ են տնկել նոր դպրոցի բակում։

 
 

 

 

Հունան Թադևոսյան