MediaHub.am-ը գրել է.

Վանաձորի ավագանու վերջին ընտրություններից անցել է երեք տարի: Ընտրությունները կայացել են, դրանցում նույնիսկ ակնհայտ ֆավորիտ կար, բայց ՏԻՄ-ն այդպես էլ չի ձևավորվել:

Նման աբսուրդային պնդում անում եմ՝ ելնելով օրենսդրական այն կարգավորումից, որ ՏԻՄ-ը ձևավորված է համարվում, երբ ընտրվում է համայնքապետ:

Սկզբում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վիճարկեց ընտրությունների արդյունքները՝ պնդելով, թե իրենից մանդատ են գողացել: Երկար դատական գործընթաց, որը ոչ մի արդյունք չտվեց, բայց փաստորեն թույլ տվեց, որ համայնքապետ չընտրվի, այլ նշանակվի դրա ԺՊ՝ վարչապետի կամայական որոշմամբ:

Բոլոր նախադրյալները կային, որ Մամիկոն Ասլանյանն ընտրվի համայնքապետ, բայց նրան կալանավորեցին՝ ակնհայտորեն նման հեռանկար թույլ չտալու համար:

Այդ ընթացքում, կարծես, նրա խմբակցությունից երկուսին տարան, բայց դարձյալ ազատության մեջ հայտնված Ասլանյանի շանսերը մեծ են համարվում:

«Լուսավոր Հայաստանի» դատական հայց սպառված է, բայց հիմա էլ պարզվում է՝ Վանաձորի համայնքապետի ԺՊ-ի կուսակցությունն է դատարանում ինչ-որ բան «փնտրում»՝ առաջիկա նիստում համայնքապետի ընտրություն թույլ չտալու համար:

ՀԱՍԿ-ից առաջադրված Արկադի Փելեշյանը դարձել է ՔՊ-ինը, ու քաղաքում լուրեր են պտտվում, որ այս կոնֆիգուրացիայով իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների, քանի դեռ երկրում ընդդիմադիր շարժումն անկման մեջ է:

Մի խոսքով՝ մի գողացված ընտրության պատմություն: