Միացյալ Նահանգների Apple կորպորացիան պլանավորում Է սեփական հեռուստատեսային առցանց-ծառայությունը գործարկել 2015 թվականի աշնանը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Financial Times-ին: Ներկաոում ընկերությունը բանակցություններ Է վարում Fox եւ ABC հեռուստատեսային ցանցերի հետ սթրիմինգ-ծառայության գործարաման համար, ուր սպառողները մուտք գործելու հնարավորություն կարող են ստանալ բաժանորդային վճարի դիմաց, նշում են հրատարակության աղբյուրները: фото

 

Պլանավորվում Է, որ Apple-ի հեռուստատեսային ծառայությունը հնարավորություն կընձեռի շուրջ 25 ալիք դիտել այնպիսի սարքերի տերերին, ինչպիսիք են iPhone-ը, iPad-ը, Apple TV հեռուստատեսային կցուրդները, հավելել Է The Wall Street Journal-ը: Հրատարակության տվյալներով՝ ծառայությունը կներկայացվի հունիսին, իսկ դրա գործարկումը կկայանա այս տարվա սեպտեմբերին: Ըստ WSJ-ի հարցման՝ մեդիա շուկայի մասնակիցները ենթադրում են, որ ծառայության դիմաց բաժանորդային վճարը կարող Է կազմել ամսական 30 – 40 դոլար:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ներկայում լայնԷկրան հեռուստացույցների եւ պլազմային պանելների համար Apple TV-ի թվային մուլտիմեդիական կցուրդը մուտք Է տրամադրում այնպիսի ալիքներ, ինչպիսիք են Netflix-ը, YouTube-ը, CNBC-ղը եւ Sky News-ը:

 

Ավելի վաղ Apple-ը համաձայնագիր Է կնքել HBO-ի հետ, որպեսզի սպառողը Apple TV-ի միջոցով հնարավորություն ունենա օգտվելու ամերիկյան կաբելային հեռուստաալիքի ստրիմինգային ծառայությունից: Կորպորացիան նաեւ կցուրդների արժեքը 99 դոլարից իջեցրել Է մինչեւ 69 դոլար: