Կիբեռնետիկական անվտանգության Palo Alto Networks ընկերության մասնագետները նախազգուշացրել են համակարգչային վիրուսի բացահայտման մասին, որը գրոհում Է Apple-ի սարքերի, ներառյալ iPhone սմարթֆոնների, iPad պլանշետների, Mac համակարգիչների վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Financial Times-ը:
Վիրուսով, որն ստացել Է WireLurker անվանումը, կարող են վարակված լինել Apple-ի արտադրանքի հարյուր հազարավոր օգտատերերի սարքեր, ասված Է Palo Alto Networks-ի հետազոտական հաշվետվության մեջ:
Այն տարածվել Է Չինաստանում Apple iCloud ծառայության վրա մի շարք ուղղորդված գրոհների հետեւանքով՝ այդ երկրում iPhone 6 սմարթֆոնի նոր տարբերակի վաճառքների մեկնարկից գրեթե անմիջապես հետո: Palo Alto Networks-ի տվյալներով՝ վիրուսը համակարգիչներ եւ նոութբուքեր Է ներթափանցում այն հավելվածների միջոցով, որոնք ներբեռնվում են Apple-ի սարքերի համար հավելվածների խանութի՝ Չինաստանի Maiydai հարթակի միջոցով: Վիրուսը մի սարքից մյուսներն Է անցնում, երբ վարակված Mac-ին UBS-մալուխի միջոցով միանում Է iPhone կամ iPad, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: