Ֆիզիկոս Ջոն Բրանդենբուրգը ներկայացրել Է Մարսի վրա միջուկային պայթյունների նոր ապացույցներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: NASA-ի մոլորակագիտական խորհրդաժողովում, որն այժմ տեղի Է ունենում Հյուսթոնում, Բրանդենբուրգը ներկայացրել Է երկրաֆիզիկական տվյալներ, որոնք, նրա կարծիքով, կարելի Է բացատրել սոսկ միջուկային զենքի պայթյուններով: Զեկույցի թեզիսներին կարելի Է ծանոթանալ խորհրդաժողովի կայքում:
Գիտնականի կարծիքով՝ Մարսի մակերեւույթին խոշոր խառնարանների բացակայությունը վկայում Է այն մասին, որ պայթյունները պետք Է տեղի ունեցած լինեն օդում (եւ դրանց հզորությունը կարող Էր հասնել մի քանի միլիարդ մեգատոննայի):
Մասնակցելով NASA-ի գիտական խորհրդաժողովին՝ Բրանդենբուրգը սկզբունքային որոշում Է ընդունել փակագծերից դուրս բերել մարսեցիների երկու քաղաքակրթությունների (կիդոնների եւ ուտոպների) վերաբերյալ իր գաղափարները, որոնց, ինչպես ինքն Է կարծում, ոչնչացրել Է մի անհայտ արտամոլորակային ուժ: