Ինդոնեզիայի հետախուզության բաժնի պետը նշել է, որ ոչ մի ապացույց չկա Ջակարտայում տեղի ունեցած պայթյունների կազմակերպմանն «Իսլամական պետության» գրոհայինների ներգրավվածության վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը:

 

«Դա միանշանակ ահաբեկչական գործողություն է, սակայն չկա որևէ ապացույց, որ ներգրավված են ԻՊ-ի գրոհայինները»,- ասել է նա:

 

Ավելի վաղ ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ոստիկաններին, հաղորդել են, որ Ջակարտայում մի շարք ռմբակոծությունները կարող էին կազմակերպել ԻՊ-ի գրոհայինները: