Եվրամիությունը ապացույցներ չունի, որ Իրանը իբր Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում։ Այս մասին ուրբաթ օրը Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Ոչ, մենք ապացույցներ չունենք, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է մատակարարում Ռուսաստանին»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Միաժամանակ նա ընդգծել է, որ ԵՄ-ն իբր ապացույցներ ունի Իրանի կողմից Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի մատակարարումների վերաբերյալ։
Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այն պնդումները, թե Ռուսաստանը իրանական անօդաչու սարքեր է մատակարարում Ուկրաինայում օգտագործելու համար: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման հաղորդագրությունները լցոնում է անվանել և ընդգծել, որ ռուսական բանակն օգտագործում է հայրենական արտադրության դրոններ։ Նոյեմբերի սկզբին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, սակայն փոքր քանակությամբ և Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ, գրում է ՏԱՍՍ-ը։