Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն են իրականացրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է երկրի գլխավոր շտաբի պետի տեղակալ բրիգադի գեներալ Ալի Աբդոլահին:
Tasnim գործակալությունը նշում է, որ հրթիռի հեռահարությունը երկու հազար կիլոմետր է, թիրախի խոցման ճշգտրտությունը' մոտավորապես ութ մետր: Press TV հեռուստաալիքի տվյալներով՝ փորձարկումները տեղի են ունեցել երկու շաբաթ առաջ:
Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, Իրանի իշախնությունները քանիցս հայտարարել են երկրի հրթիռային ծրագիրն ակտիվորեն զարգացնելու մտադրության մասին, ինչն առաջացնում է արևմտյան մի շարք երկրների դժգոհությունը, որոնք համարում են, որ բալիստիկ հրթիռների արձակումները հակասում են Թեհրանի պարտավորություններին որոնք նա ստանձնել է միջուկային համաձայնագրի շրջանակներում: