ԿԺԴՀ-ն ապրիլի 1-ին բալիստիկ հրթիռի հերթական արձակումն է իրականացրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
«Արձակումը ժամը 13:00-ին (Երևանի ժամանակով ժամը 08:00-ին) իրականացվել է Համգյոն-Նամդոյի նահանգի ափից՝ Արևելյան (Ճապոնական) ծովի ուղղությամբ»:
Նրա խոսքով՝ առայժմ ստույգ որոշված չէ հրթիռի տեսակը, բայց այն բալիստիկ է:
Մարտի 10-ին տեղեկատվություն է հրապարակվել ԿԺԴՀ-ի կողմից փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռների արձակման վրեաբերյալ: Ութ օր անց Հյուսիսային Կորեան իրականացրել է ևս մեկ արձակում՝ այս անգամ միջին հեռահարության հրթիռի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: