ԿԺԴՀ-ն ունի շուրջ հազար բալիստիկ հրթիռ, որոնք կարող են հասնել Ճապոնիայի տարածք: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վաշինգտոնի Ջոնս Հոպկինսի համալսարանին կից Հեռանկարային միջազգային հետազոտությունների ամերիկա-կորեական ինստիտուտի զեկույցում, որը հրապարակվել Է ապրիլի 7-ին:
Դրանք ներառում են «Նոդոն» տիպի հրթիռները՝ 1,2 – 1,5 հազար կիլոմետր հեռահարությամբ եւ «Սկադ» տիպի հրթիռներ՝ 300 – 600 կիլոմետր հեռահարությամբ: Զեկույցում նաեւ ընդգծված Է, որ մինչեւ 2020 թվականը Հյուսիսային Կորեան կարող Է իր սպառազինության մեջ ունենալ շուրջ 100 միջուկային մարտագլխիկ:
Հաղորդվում Է, որ ԿԺԴՀ-ն նաեւ կարող Է արձակել «Թեփոդոն» դասի բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ-ի տարածք: Սակայն, ամերիկացի մասնագետների կարծիքով՝ Փենյանի մոտ նման սպառազինության առկայությունն ավելի շուտ քաղաքական գործոն Է, քան երկրի իրական տեխնիկական ունակությունների ապացույց:
Մինչդեռ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ամերիկյան հետախուզությունը կարծում Է, որ ԿԺԴՀ-ն ի վիճակի Է ստեղծելու միջուկային մարտագլխիկ, որը կարող Է տեղակայվել Միացյալ Նահանգների տարածք հասնելու ընդունակ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա: Այս մասին Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ԱՄՆ-ի զինված ուժերի Հյուսիսային հրամանատարության, որը պատասխանատու Է երկրի տարածքի պաշտպանության համար, ղեկավար ծովակալ Ուիլյամ Գորտնին: Նա նաեւ գլխավորում Է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը (ՆՕՌԱÔ ´):
«Մեր գնահատումներով՝ նրանք (հյուսիսկորեացիները) հնարավորություն ունեն միջուկային մարտալիցք տեղակայելու KN-08 հրթիռի վրա, որը կարող Է արձակվել մեր տարածքի վրա»,- ասել Է Գորտնին:
Ամերիկյան տվյալներով՝ նախորդ տարիներին հրթիռը ցուցադրվել Է Փենյանում կայացած զորահանդեսների ժամանակ, բայց առայժմ թռիչքային փորձարկումներ չի անցել: