Հարավային Կորեան հաջողությամբ փորձարկել է մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են թիրախներ խոցել հարեւան ԿԺԴՀ-ի տարածքի ցանկացած վայրում: Այդ մասին ապրիլի 4-ին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը՝ հղում անելով երկրի զինվորական աղբյուրների:
Նրանց տեղեկատվության համաձայն՝ մարտի 23-ին Ռազմական մշակումների գործակալությունն իրականացրել է 500 կիլոմետր հեռահարությամբ հրթիռների արձակումներ: Մարտալիցքի քաշը կազմել է մեկ տոննա: Փորձարկումներն անցկացվել են Հարավային Կորեայի արևմուտքի Չհունչհոն-Նամդոյի նահանգի Տհեան գավառի զինափորձարանում:
«Հրթիռները ճշգրիտ խոցել են նախանշված թիրախը»,-հավելել է գործակալության աղբյուրը: