Ադրբեջանի զինված ուժերը մի քանի օր առաջ պամանագիր են ստորագրել, որպեսզի ձեռք բերեն երկու տիպի գերժամանակակից կործանիչներ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: «Խոսքը գնում է 4++ սերնդի կործանիչների մասին և համեմատության համար կարող եմ ասել, որ հայկական կողմի նախորդ տարեվերջին ձեռք բերած կործանիչները 4++ սերնդի են, այսինքն՝ ադրբեջանական կողմինը շատ ավելի հզոր են, խոսքը Սու 35 Ս կործանիչների մասին է, որոնք գնել են Ռուսաստանից»,-նշեց փորձագետը: Համբարձումյանը տեղեկացրեց, որ այդ կործանիչները ռուսական կողմն ի սկզբանե արտադրել է Ինդոնեզիայի համար, սակայն մի քանի շաբաթ առաջ Ինդոնեզիան հրաժարվել է գնել. «ՌԴ-ին խիստ անհրաժեշտ էր վաճառել արդեն իսկ արտադրված այդ կործանիչները, իսկ ադրբեջանական կողմը դրանք վաղուց էր ցանկանում ձեռք բերել: Հատկանշական է, որ ռուսական կողմը տևական ժամանակ մերժել է Ադրբեջանին՝ այդ կործանիչները վաճառելու հարցում, այսինքն՝ չի վաճառել: Կործանիչները շատ հզոր են և կարող են մինչև 3000 կիլոմետր մարտական թռիչքներ իրականացնել: Հենց այդ փաստն է վախեցրել Ռուսաստանին, քանի որ չես իմանա, թե կործանիչները ինչ նպատակով, ում դեմ կօգտագործեն»: Փորձագետն ընդգծեց, որ Ադրբեջանի այս ձեռքբերումը շատ լուրջ մտածելու տեղիք է Հայաստանի իշխանությունների համար: «Նոր գնած կործանիչները կարող են միառժամանակ 8 օդային թիրախ խոցել և որքանով հասկանում եմ՝ ադրբեջանական կողմը ցանկանում է 12 հատ ձեռք բերել՝ յուրաքանչյուրի համար վճարելով, մոտավորապես, 50 մլն դոլար: Այդ կործանիչները խոցում են վերգետնյա, շարժական և ստացիոնար թիրախներ, գիշերը թե ցերեկը, նաև վերջրյա թիրախներ կարող են խոցել, այսինքն՝ նավերը»,-ընդգծեց նա: Համբարձումյանի խոսքով, հայկական կողմի համար շատ լուրջ մտածելու խնդիր է.«Հնարավոր է ցավոտ հնչի, բայց ռազմական տեխնիկայի առումով՝ բալանսը խախտված է և այս տեխնիկան, մտնելով ադրբեջանական զինանոց, էլ ավելի է հզորացնում նրանց բանակը»: Փորձագետը հայտնեց, որ կողմերի միջև պայմանագիրն արդեն իսկ կնքված է, իսկ կործանիչները՝ պատրաստ են, հետևաբար շատ հնարավոր է, որ կործանիչները մոտ ապագայում լինեն Ադրբեջանում: «Ադրբեջանի ռազմաօդային ուժերը հեշտությամբ կարող են օգտագործել, կիրառել այդ կործանիչները, քանի որ նմանատիպ կործանիչներ օգտագործելու փորձառություն ունեն»,-հավելեց նա: Փորձագետը նշեց, որ կործանիչի մյուս տեսակը Ադրբեջանը ձեռք է բերել Պակիստանից, որը ևս շատ հզոր կործանիչ է.«Նոր ձեռբերումներն էլ ավելի են հզորացնում Ադրբեջանի ռազմաօդային ուժերը: Հայկական կողմը պետք է հակաքայլեր ձեռնարկի՝ քաղաքական դաշտից մինչև հակաօդային պաշտպանության հզորացում»: Լուսինե Մարդոյան։
Ադրբեջանը գնել է 4++ սերնդի գերժամանակակից կործանիչներ. դրանք կարող են միառժամանակ 8 օդային թիրախ խոցել
18:21 - 13.Ապրիլ.2020
Առաջարկում ենք նաև
14/11/20 09:42
Երբ ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում են նաեւ Թուրքիան, վարձկանները, ինչու այդ պահին չդադարեցրիք պատերազմը․ Չալաբյան
09/07/24 08:36
Ի՞նչ ռիսկեր կարող են լինել Հայաստանի համար Իրանի նախագահական ընտրությունների արդյունքում. «Փաստ»
29/06/24 13:35
Ֆրանսիական բանակի գլխավոր շտաբի պետ. Փոքր անօդաչու թռչող սարքերը շուտով կկորցնեն իրենց արդյունավետությունը մարտում
27/06/24 09:15
«Հրապարակ». «Մատնիչներ» են գործուղել շարժման հավաքներին
29/04/24 16:20
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ (տեսանյութ)
09/03/24 13:15
Կան կասկածներ, որ Ադրբեջանը կարող է շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ
28/02/24 18:15
Հայաստանն ու Ադրբեջանը տվյալ փաստաթղթի նախագիծը կդնեն ներպետական շրջանառության մեջ․ ՀՀ փոխվարչապետ
22/01/24 15:54
Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանը կանգնեցրել են նոր պատերազմի սպառնալիքի առջև
24/11/23 19:39
Այո՛, ժողովրդավարությունը շատ պարագաներում խանգարում է երկրի անվտանգությանը․ Սերժ Սարգսյան
01/11/23 13:59
Առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան. Լեմկինի ինստիտուտը նախազգուշացնում է
23/10/23 16:15
Իսրայելը 24 ժամվա ընթացքում 320 թիրախ է խոցել Գազայում
04/08/23 12:35
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց ռուս-հայկական գործընկերությանը վնաս հասցնելու Արևմուտքի փորձերի մասին
26/07/23 17:55
Հայտնի է՝ որ սպիտակուցն է կանանց պաշտպանում գիրությունից
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան