Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները դիմել են ռուս զինվորականներին՝ տարածաշրջանի վրայով ռուսական հրթիռների թռիչքները դադարեցնելու խնդրանքով, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»:
Սիրիայում ահաբեկիչների դեմ ռուսական գործողության ընթացքում հրթիռները թռչում են իրաքյան ինքնավարության տարածաշրջանի վրայով: Դրա պատճառով դադարեցվել է Քուրդիստանի երկու օդանավակայանների աշխատանքը:
«Մենք ձեզանից Իրաքյան Քուրդիստանի օդային տարածքի այլընտրանք ենք պահանջում: Էրբիլում և Սուլեյմանիում օդանավակայանների աշխատանքի դադարեցումը տարածաշրջանի համար ևս մեկ տնտեսական ճգնաժամ է դարձել», - ասված է հաղորդագրության մեջ: