Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է կոչ անել իր երկրի քաղաքացիներին լքել Իրաքի քաղաքները: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել թուրքերին հեռանալ Մոսուլից, Քիրքուքից, Սալահադդինից, Դիյալայից, Անբարից, Բաղդադից և Բասրայից:

 

ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով Թուրքիայի քաղաքացիները հնարավոր ամենասեղմ ժամկետներում պետք է հեռանան վերոնշյալ շրջաններից, ինչպես նաև խուսափեն այդ տարածքներ ճամփորդելուց:

 

Ներկայումս Իրաքում բնակվում է Թուրքիայի 125 հազար քաղաքացի:

 

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման գրոհայինները հունիսի 11-ին գրավել են Իրաքի հյուսիսի Մոսուլ քաղաքում գտնվող Թուրքիայի հյուպատոսությունը, պատանդ վերցրել գլխավոր հյուպատոս Օզթուրք Յըլմազին և ևս 49 աշխատակիցների, այդ թվում' հյուպատությունը պաշտպանող 30 թուրք ոստիկանների: