Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով նախազգուշացրել է իր երկրի քաղաքացիներին խուսափել Ուկրաինայի արեւելյան շրջաններ կատարելիք այցելություններից: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը, հայտարարության մեջ նշվում է, որ հաշվի առնելով Ուկրաինայի հյուսիսում' Դոնեցկում և Լուգանսկում վերջին շրջանում առկա ճգնաժամային իրավիճակը և բախումները, Ուկրաինա այցելությունները կարող են շատ վտանգավոր լինել և հանգեցնել մարդկային և ֆինանսական կորուստների:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ իրենք մոտիկից հետևում են ուկրաինական զարգացումներին և կոչ են անում Թուրքիայի քաղաքացիներին խուսափել արեւելյան Ուկրաինա մեկնելուց: