Թուրքիայի ԱԳՆ-ն ուղերձ է հղել իր քաղաքացիներին' կոչ անելով հրաժարվել առանց խիստ անհրաժեշտության դեպքերի Լիբանան այցելելու մտադրությունից, ինչպես նաև պահանջել է Լիբանանում բնակվող Թուրքիայի քաղաքացիներից' վերադառնալ հայրենիք' Բեյրութում 2 թուրք օդաչուների առևանգման դեպքից հետո. գրում է Associated Press-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին Turkish Airlines ավիաընկերության 2 օդաչու առևանգվել էին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում:
Ավելի ուշ ծայրահեղ արմատական խմբավորումներից մեկը ստանձնել էր առևանգման պատասխանատվությունը և օդաչուների դիմաց պահանջել ազատ արձակել 2012 թ. թուրք-սիրիական սահմանին առևանգված 9 լիբանանցի շիաներին:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել լիբանանցի իր գործընկեր Նաջիբ Միքաթիի հետ և նշել, որ իրենք գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը օդաչուներին հայրենիք վերադարձնելու համար: