Պաշտոնական Անկարան նախազգուշացրել է իր երկրի քաղաքացիներին' զերծ մնալ Եմեն այցելելուց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Եմենում վերջին շրջանում տեղի ունեցող հակակառավարական գործողությունները, հասարակական կարգի խախտումները վտանգավոր են դարձրել տեղի կյանքը: Այդ պատճառով Թուրքիայի ԱԳՆ-ն ոչ միայն նախազգուշացրել է իր երկրի քաղաքացիներին չայցելել Եմեն, այլև Եմենում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել հետ վերադառնալ: