Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները ակնկալում են, որ Թեհրանն ու Անկարան կհարգեն իրենց սահմաններում ստեղծված նոր պետությանը։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին ասել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի մամուլի գծով խորհրդական Քիֆահ Սինջարին:
«Քրդական շրջանը 1991 թվականից ի վեր ցույց է տվել, որ լավ հարեւան է ինչպես թուրքերի, այնպես էլ իրանցիների համար: Ոչ մի երկրի ներքին գործերին միջամտության դեպքեր չեն գրանցվել։ Այնպես որ, ես կարծում եմ, որ Իրանի եւ Թուրքիայի ղեկավարները նոր պետությունը հարգելու նախաձեռնությամբ հանդես կգան», - ասել է Սինջարին:
Նրա խոսքով՝ թուրքական ընկերություններն Իրաքյան Քուրդիստանում նախագծերի համար ավելի քան 16 մլրդ դոլարի ներդրում են կատարել։ Նա նշել է, որ Իրանը եւս մեծ ներդրումներ է կատարել երկրի տնտեսութան մեջ։