Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելն առաջիկա տարիներին Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայից ներողություն են ակնկալում: Նրանք կոչ արեցին երկու երկրներին հաղթահարել վաղեմի թշնամությունները և հաշտեցման եզրեր փնտրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հոկտեմբերի 29-ին Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյա տարելիցին նվիրված ասուլիսին դեսպանները նշեցին, որ մինչև դեկտեմբերի 5-ը մտադիր են հանդես գալ միջոցառումների համատեղ ծրագրով' նվիրված 1914 թվականի Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակին:

 

«Այս միջոցառումների շարքով առաջին հերթին ցանկանում ենք ոգեկոչել Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակը, բայց սա նաև հնարավորություն է հաղթահարել վաղեմի թշնամությունները: Պետք է ներողություն խնդրել և հաշտեցման եզր փնտրել, և մենք հույս ունենք, որ Թուրքիան առաջիկա տարիներին կմտածի այս հարցի շուրջ»,- ասաց Ռայներ Մորելը:

 

Դեսպան Քեթրին Լիչն իր հերթին, նշեց, որ վերջին յոթանասուն տարիներին Եվրոպայում մեծ ջանքեր ենք գործադրվել հաշտեցման ուղղությամբ և հույս հայտնեց, որ 2015-ին հայ-թուրքական հարաբերություններում քայլ առաջ կկատարվի:

 

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայբնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցիներիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգայինառաջին արձագանքն այս իրադար ձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանիեւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարվածբռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»:Կողմերը կատարված հանցագործության համար պա տասխանատու էին համարում թուրքականկառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունումապրում էին երկու միլիոնից ավել հայեր:

 

Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ.ժամանակահատվածում, իսկ մնացածները' կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցինաշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհիերկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիներիհամաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ: Գերմանիայի խորհրդարանը եւս 2005թ. հունի սի 15-ին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման որոշում է ընդունել: