ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին գտնում է, որ Իրաքյան Քուրդիստանը որպես անկախ պետություն ճանաչելու համար ժամանակը դեռ չի եկել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:

 

Նա ասել է, որ Քուրդիստանը չճանաչելու համար «կան բազմաթիվ պատճառներ, կան խնդիրներ, որոնք պետք է հերթով լուծել»:

 

Քերին նշել է, որ իրենք՝ քրդերն ու նրանց առաջնորդ Մասուդ Բարզանին էլ հասկանում են, որ հիմա պետք է միահամուռ լինեն «Իսլամական պետության» դեմ պայքարում: Ըստ նրա՝ Քուրդիստանի ճանաչումը կարող է խարխլել Իրաքի խորհրդարանի հիմքերը, որի ստեղծմանը քրդերը ևս նպաստել են: