Իրանը մոտ 9 տոննա հարստացված ուրան է արտահանելու Ռուսաստան առաջիկա օրերին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը:

 

 

«Առաջիկա օրերին մոտ 9 տոննա իրանական հարստացված ուրան կարտահանվի Ռուսաստան», - ասել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

 

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանը մտադիր է 10 տոննա հարստացված ուրան ուղարկել Ռուսաստան՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բանաձևի ընդունումից հետո: