Իրանն ընթացիկ տարվա հունվարից ի վեր ԱՄՆ է արտահանել 32 տոննա ծանր ջուր, որն օգտագործվել է համապատասխան տիպի միջուկային ռեակտորներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի զանգվածային լրատվամիջոցները:

 

 

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հայտարարել է, որ ծանր ջրի պաշարները «վաճառվել են» ԱՄՆ-ին, հաղորդել է ISNA գործակալությունը: Գործարքի ֆինանսական ասպեկտի մասին նա չի հիշատակել: Նա նաև չի ասել, թե ինչու են պաշարներն արտահանվել միայն ԱՄՆ, այլ ոչ թե «վեցյակի» այլ երկրներ, որոնք մասնակցել են իրանական միջուկային ծրագրի շուրջը գործարքի կնքմանը:

 

 

Իրանը ծանր ջուր է արտադրում Արաքի միջուկային ռեակտորի համար: Սակայն իր միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ համաձայնագրին համապատասխան Թեհրանն օբյեկտի վերակառուցում է սկսել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: