Իրանը մտադիր է Վանա լճից ջուր փոխադրել Ուրմիա' լճի չորացումը կանխելու համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իրանական Tasnim News լրատվական գործակալությանը հայտնել է Ուրմիա լճի վերականգնման գծով կենտրոնի քարտուղար Իսա Քալանթարին:
«Վանա լիճը գտնվում է Ուրմիայից 350 մ բարձրության վրա, ինչը հեշտացնում է Ուրմիա ջրի փոխադրումը Թուրքիայից», -ասել է նա:
Քալանթարիի խոսքով' Ուրմիայի եւ Վանի միջեւ հեռավորությունը 170 կմ է, եւ այժմ երկու երկրների միջեւ բանակցություններ են տարվում ջրի փոխադրման նախագծի իրականացման նպատակով:
Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ուրմիա լճի վերականգնման գծով կենտրոնի աշխատակիցներից Հադի Բահադուրին հայտարարել է, որ ներկայում Թուրքիայում իրանական նավթի վաճառքից ստացված եւ սառեցված 9 մլրդ դոլարի չափով միջոցներ կան, եւ Վանից Ուրմիա ջրի փոխադրումը ծրագրվում է իրագործել այդ միջոցների հաշվին:
Նրա խոսքով' այդ նախագծի իրանականցման համար անհրաժեշտ կլինի 1 միլիարդ դոլար ծախսել: