Արցախի ջրմուղի աշխատակիցների կողմից «գորշ գոտում» իրականացված վերանորոգման և վերականգնման աշխատանքները կատարվել են հատուկ ՌԴ ՊՆ անցակետերից մեկի ջրամատակարարումը կազմակերպելու նպատակով։
Այս մասին հայտնում են Ստեփանակերտում Wargonzo նախագծի աղբյուրները, որոնք մանրամասն ծանոթ են իրավիճակին։
Wargonzo նախագծին հայտնի է դարձել նաև, որ երեկ Շուշիի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհված հայ երիտասարդը սպանվել է ադրբեջանցի զինվորականի կողմից։
Այս ամենը տեղի է ունեցել օրը ցերեկով, գրեթե հենց Գորիսն ու Ստեփանակերտը կապող մայրուղու վրա, որը բառիս բուն իմաստով կյանքի ճամփա է Արցախի համար։
Կարևոր է նշել, որ սպանությունից հետո Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել են մի ամբողջ տեղեկատվական հատուկ օպերացիա՝ ՌԴ ՊՆ գործունեությունը վարկաբեկելու նպատակով։
Ֆեյսբուքի հայկական հատվածում հաղորդագրություններ են նետվել, թե իբր ադրբեջանցիները կաշառել են խաղաղապահներին՝ այս միջադեպի վրա աչք փակելու համար։ Այս ամենը կարծես թե Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և ղարաբաղյան ճակատում հետագա էսկալացիայի համար պայմաններ ստեղծելու ավելի մեծ արշավի մի մաս է: