Ադրբեջանում նորից հիստերիա են բարձրացրել' կապված այն տեղեկության հետ, որ ՌԴ ԶՈւ 366-րդ մոտոհրաձգային գունդը Իվանյան համայնքի (Ազ. Խոջալու) տարածքում, բացի օդանավակայանի մոտ կառուցված զորամասից, կառուցվում է 14 բազմահարկ բնակելի համալիր: Այս մասին հայտնում է Infoteka24-ը:

Ադրբեջանցի ազգայնականները վրդովված են նրանով, որ ռուսական բանակը մտադիր է Արցախում մնալ ոչ թե 4 տարի, այլ երկարաժամկետ:

Հիշեցնենք, որ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության' ռուս խաղաղապահներն Արցախում այնքան կմնան, քանի դեռ կողմերից մեկը նրանց ներկայությանը դեմ չի արտահայտվի, իսկ հինգ տարին նշվում է իբրև նվազագույն ժամկետ:

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ խաղաղապահներն Արցախում կլինեն մինչև հակամարտության վերջնական լուծում, իսկ դրա համար երկար ժամանակ կպահանջվի: